Մայրենի

Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թադևոսի Թումանյան (փետրվարի 19, 1869[1], Դսեղ - մարտի 23, 1923, Մոսկվա, հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է էպոսի «Սասունցի Դավիթ» ճյուղը։Նրա գործերը մեծ մասամբ գրված են ռեալիստական ոճով, երբեմն կենտրոնանալով իր ժամանակների ամենօրյա կյանքի վրա[7]: Ծնվելով Լոռվա Դսեղ գյուղում, Թումանյանը երիտասարդ տարիքում տեղափոխվեց Թիֆլիս, որը ողջ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին Ռուսական կայսրությունում հայ մշակութային կյանքի կենտրոնն էր[8]: Շուտով նա հայտնի դարձավ հայկական հասարակության լայն շրջանակներին շնորհիվ իր պարզ, բայց բառացիկ պոետիկ ստեղծագործությունների միջոցով։ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր: Եվս երկու՝ Անուշ (1912) և Ալմաստ (1930) օպերաները հիմնված են Թումանյանի ստեղծագործությունների վրա



Գուրգեն Մահարի

Գուրգեն Գրիգորի Մահարի (օգոստոսի 1, 1903, Վան - հունիսի 17, 1969, Պալանգա, (Լիտվա), աճյունը ամփոփվել է Երևանում), հայ բանաստեղծ, արձակագիր, գրականագետ, ՀԽՍՀ կուլտուրայի վաստակավոր գործիչ (1965 թ.), 1934 թվականից ԽՍՀՄ գրողների միության անդամ։Գուրգեն Մահարու տոհմական ազգանունը Մուրադխանյան է։ Գորգավաճառությամբ զբաղվող նրա նախնիները սերում են Պարսկաստանից։ Վանում նրանք կնքվել են Աճեմյան ազգանունով, որ կազմված է «աջեմ» կամ «աջամ» բառից, որ արաբերեն նշանակում է «օտարածին»։Գուրգեն Մահարին ծնվել է 1903 թվականի օգոստոսի 1-ին (նոր տոմարով՝ 14) Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: Գ. Մահարին դեռ 8 տարեկան էր, երբ նրա քեռին իբր թե պատահական արձակված կրակոցից սպանում է հորը։ Նախնական կրթությունը ստացել է տեղի «Նորաշեն» և «Երեմեան» վարժարաններում։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմն ու հայոց ցեղասպանությունը ապրել է սովորական կյանքով։


Եղիշե Չարենց

Եղիշե Չարենց (Եղիշե Աբգարի Սողոմոնյան, 1897, մարտ 13 (նոր տոմարով՝ մարտ 25), Կարս - 1937, նոյեմբերի 27, Երևան), հայ բանաստեղծ, գրող և թարգմանիչ:Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։ Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս։ Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։ Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի հետևանքով։ 1921 թվականից Չարենց գրական անունը նրա համար դառնում է նաև քաղաքացիական ազգանուն։ Չարենց անվան ընտրությունը բանաստեղծն ավելի ուշ տվել է տրամաբանական այսպիսի բացատրություն․«աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, ես էլ իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անուն եմ տվել»։


Ավետիք Իսահակյան

Ավետիք Սահակի Իսահակյան (հոկտեմբեր 7, 1875, Ալեքսանդրապոլ - հոկտեմբեր 17, 1957, Երևան), բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ, Հայաստանի ԳԱ ակադեմիկոս։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր։Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թ. հոկտեմբերի 7-ին Ալեքսանդրապոլ գավառի Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանաստեղծի անունը՝ Իսահակյան։Քաղաքական գործունեությանը զուգընթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև գրականությամբ։ 1895 թվականին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՅԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, 1896 թ. ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում։Բանտից դուրս գալուց հետո տպագրել է «Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը։ 1897 թվականին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկնդրել գրականության և փիլիսոփայության պատմություն։ 1902 թ. վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում։ 1899 - 1906 թթ. ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ։ 1908 թ. դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո ինչպես և Հովհաննես Թումանյանը, խոշոր գրավով ազատվել է կալանքից։ Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911 թ. Իսահակյանը տարագրվել է արտասահմանում։



Ակսել Բակունց

Ակսել Բակունց (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան[2], հունիսի 25 (հուլիսի 7), 1899, Գորիս - հուլիսի 8, 1937), հայ խորհրդային արձակագիր, գրականագետ, կինոսցենարիստ, թարգմանիչ, գյուղատնտես, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։Գրողի հոր տոհմական մականունը Բեգունց էր, որից էլ առաջացել է Բակունց գրական անունը։ Երբ ծնվել է Բակունցը, հոր ալեքսանդրապոլցի ընկերները ընծաներ են ուղարկել՝ հետն էլ խնդրելով, որ որդու անունը Ալեքսանդր դնի ի պատիվ իրենց քաղաքի։ Գրողի հայրն այդպես էլ անում է։ Սակայն Ալեքսանդր անունը կեսճանապարհին է մնում։ Պատանեկան տարիներին Բակունցը խաղում է նորվեգացի դրամատուրգ Բյոռնստեռնե Բյոռնսոնի «Նորապսակները» պիեսի հերոսներից մեկի՝ Ակսելի դերը, և ընկերներն Ալեքսանդրի փոխարեն սկսում են նրան Ակսել կոչել այնքան ժամանակ, մինչև Ալեքսանդր անունը մոռացության է տրվում, և գրողն ընդունում է Ակսել անձնանունը։




Մուշեղ Գալշոյան

Մուշեղ Գալշոյան (Մուշեղ Հովեի Մանուկյան, դեկտեմբերի 13, 1933, Մեհրիբան (այժմ՝ Կաթնաղբյուր) - հոկտեմբերի 15, 1980, Կաթնաղբյուր), հայ արձակագիր, լրագրող, ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր (1981 թ., հետմահու, «Մարութա սարի ամպերը» ժողովածուի համար)։ Գրական անուն է դարձրել տոհմական Գալշոյան ազգանունը։Մուշեղ Գալշոյանը ծնվել է ու մեծացել Հայաստանի Թալինի շրջանում, բայց նրա մեջ մինչև կյանքի վերջը շատ ուժեղ մնաց սասունցի լինելու գիտակցությունը։ Նրա ծնողները սասունցի փախստականներ էին, որոնք Արևելյան Հայաստան հասնելով՝ բնակության վայր ընտրեցին Թալինը։ Հայրը կորցրել էր առաջին ընտանիքը կոտորածների ժամանակ։Գալշոյանը կարծես ներծծել էր իր մեջ Սասնա երկրին վերաբերող բոլոր հուշերն ու տեղեկությունները, և հետագայում, երբ սկսեց գրել ջարդից վերապրած սասունցիների մասին, թվում էր, թե նա ինքը եղել էր նրանց հետ Սասնա լեռներում, ապրել նրանց խաղաղ կյանքը, ջարդի ու տեղահանության մղձավանջը։



Միսաք Մեծարենց

Միսաք Մեծատուրի Մեծարենց (Մեծատուրյան) (19 հունվարի, 1886, Բինկյան - 22 հունիսի, 1908, Կոստանդնուպոլիս), արևմտահայ բանաստեղծ։Միսաք Մեծարենցը ծնվել է 1886 թվականի հունվարին Արևմտյան Հայաստանի Ակնա գավառի Բինկյան(Բինկա) գյուղում, որը գտնվում է Եփրատի ձախ ափին։ Գյուղը երեք կողմից շրջապատված էր ժայռերով ու կիրճերով, մի կողմից՝ գետով, ուստի դիմացի դաշտի հետ կապվում էր գիշերը փակվող կամուրջով, որը թշնամու հարձակման ժամանակ գետի վրայից վերցնում էին և թույլ չէին տալիս թշնամուն գյուղ մտնել։ Նշանավոր բանահավաք Գարեգին Սրվանձտյանը գրում է, որ Բինկյան գյուղի բնակիչները զենք ունեին. «Ամեն սենյակի մեկ կողմն գիրք շարած են, երկու կողմն զենքեր, մեկ կողմն ալ փորի պետքեր»։ Այս միջավայրում Մեծարենցի մեջ տպավորվում է ավելի շատ գրքի, քան զենքի պաշտամունքը, մանավանդ, որ նա խառնվածքով ամաչկոտ էր ու լռակյաց, խուսափում էր ընկերական շրջապատից և հասակին բնորոշ չարաճճիություններից։ 1892 թվականին՝ վեց տարեկան հասակում, ապագա բանաստեղծը հաճախում է գյուղի Մեսրոպյան վարժարանը, որտեղ իր վեհերոտ բնավորության պատճառով աչքի չի ընկում ուսման մեջ։


Համո Սահյան


Համո Սահյան (ի ծնե՝ Հմայակ Սահակի Գրիգորյան, ապրիլի 14, 1914, Լոր - հուլիսի 17, 1993, Երևան, հայ բանաստեղծ։Համո Սահյանը ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում։ 1927 թվականին Հ. Սահյանը տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ Մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմին (1941–1945 թթ.)։Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում։ 1965-1967 թվականներին եղել է «Գրական թերթի» գլխավոր խմբագիրը։Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ։Համո Սահյանի առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թվականին։ Այստեղ դրսևորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը՝ սեր հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ։ Հաջորդ՝ «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը։


Վահան Տերյան

Ծնվել է Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ 1897 թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899 թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թվականին, այնուհետև ընդունվում Մոսկվայի պետական համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։1908 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում՝ թե՛ ընթերցողների, և թե՛ քննադատների կողմից։ 1915 թվականին «Մշակ» թերթում հրատարակվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։



Լրացրու բաց թողած տարեռն ու կետադրիր.

Դեռ ավտոբուս չնստած՝ հիշեցի,որ Գեղարդի ճանապարհին՝ Ողջաբերդի մոտ է Չարենցի կամարը: Երբ այդ մասին հարցրի վարորդին, նրա վառվռուն աչքերը փայլեցին, ու նա զարմացավ,որ Չարենցին գիտեմ: Ասացի,որ Ուկրաինայում վաղուց հայտնի են նրա բանաստեղծությունները:

Երբ ավտոբուսը կանգնեց, որձաքարե սանդուղքներով բլուրն ի վեր լռելյայն բարձրացանք դեպի քարե վարդագույն կամարը, և մեր աչքերի առջև բացվեց մի վեհաշուք, ապշեցուցիչ տեսարան. աստվածաշնչյան լեռը՝ Արարատը, հպարտորեն վեր էր խոյացել՝ արևով ոսկևորված գագաթը ամպերի մշուշաքողի մեջ: Հափշտակված այդ անօրինակ գեղեցկությամբ՝ ակնդետ նայում էի: Թափանցիկ մշուշի մեջ փռվել էր Արարատյան դաշտը,որտեղ առաջին մարդիկ տնկել են խախողի որթը և վաղնջական ժամանակներից հողին սերմ հանձնել:





Լրացրու անհրաժեշտ տառը կամ տառակապակցությունը.
ձ-ծ-ց
անցուդարձ, վերամբարձ, փորձանք, հանդերձանք, հերարձակ, հասարակած, փղծկալ, տրցակ, դեղձենի, արձակուրդ, պախուրց, գլուխկոնծի, կցկտուր, խեցգետին, վեհապանծ, ձվածեղ, վերծանել, ակնածանք, ճրագալույց, անդամալույծ, ուղերձ, անեծք, ատաղձագործ, հանդիպակաց, վերծանել.
ջ-ճ-չ
զղջալ, բաճկոն, խոճկոր, չղջիկ, զեղչել, թրջոց, անզիջում, աջլիկ, միջատ, բրդուճ,    գոճի, աչալուրջ, աճպարար, մահիճ, ակնակապիճ, այծենակաճ, կիրճ, ծխամորճ.
ղ-խ

մղկտալ, մանանեխ, կեղտ, զեղչել, աղբաման, աղցան, վաղճան, սխտոր, տախտակ, թղթապանակ, ուղտափուշ, սանդուղք, ճողփյուն, տախտակամած, ուխտագնաց, ախտորոշում, փայծաղ, հախճապակի, պղտոր, մեղսագործ, թուխպ, զմրուխտ։






Շաբաթվա առաջադրանքներ

Կարդա Պետրոս Դուրյանի «Սիրել» և «Դրժել» բանաստեղծությունները։ 
Գրավոր վերապատմիր այդ բանաստեղծությունները։ 
Պետրոս Դուրյանի սիրել բանաստեղծության մեջ երևում է սեր և երևում է մի մարդ ով ցանկանում է ամեն ինչ թողնել այն կողմ և մտածել,միայն սիրո մասին:Իսկ Դուրյանի դրժել բանաստեղծության մեջ երևում է փոքր ինչ վախեցած կերպար որը արտահայտում է իր վախը և զգացմունքները:
Ի՞նչ զգացում է արտահայտում այս բանաստեղծություններով Դուրյանը։ 
Այս բանաստեղծություններով Դուրյան արտահայտում է սիրո զգացմունք վախի զգացմունք:Նրա զգացմունքները շատ տարբեր են և յուրօրինակ:

Կարդա Դուրյանի կենսագրությունը, հետաքրքիր փաստերը գրառիր քո բլոգում։




Շաբաթվա առաջադրանքներ

Կարդա Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի «Հառաջաբանը», պատասխանիր հրցերին ու կատարիր առաջադրանքները.

Ի՞նչ մտահոգություն ուներ Աբոյանը՝ այս վեպը գրելուց առաջ։ Գտիր այն տողերը, որտեղ այդ մտահոգությունն է արտահայտված։ (Էսքան տարի ողորմելի թագավորազն իր կյանքն անց էր կացրել, ո՛չ ծնողաց էնքան սերը, էնքան գութն ու փափագը, որ նրա ձենը մի լսեն, մի սիրտըները հովանա, ոչ էն փառքն ու մեծությունը, ո՛չ էն պատիվն ու իշխանությունը, ո՛չ էն գանձն ու հարստությունը, ո՛չ աշխարքիս սերն ու վայելչությունը, ո՛չ էնքան սիրելյաց ու բարեկամաց սերն ու քաղցր զրիցը):
Ինչո՞ւ է համարում, որ գրկանության լեզուն չպիտի գրաբար լինի։ 
Համարո՞ւմ է, որ մեր երիտասարդները չեն սիրում գիրք կարդալ։ Բեր պատասխանդ հաստատող օրինակներ տեքստից։
Էս միջոցումը աստված ինձ մեկ քանի երեխեք էլ հասցրեց, որ պետք է կարդացնեի: Սիրտս ուզում էր պատռի, որ էս էրեխեքանց ձեռքն էլ ինչ հայի գիրք տալիս էի, չէին հասկանում: Ռուսի, նեմեցի, ֆրանցուզի լեզվումը ինչ բան որ կարդում էին, նրանց անմեղ հոգուն էլ էին էնպես բաները դիր գալիս: Ուզում էի, շատ անգամ, մազերս պոկեմ, որ էս օտար լեզուքը ավելի էին սիրում, քանց մերը: Բայց պատճառը շատ բնական էր. էն լեզվըներումը նրանք կարդում էին երևելի մարդկանց գործքերը, նրանց արածներն ու ասածները, նրանք կարդում էին է՛ն բաները, որ մարդի սիրտ կարող է գրավել, չունքի սրտի բաներ էին, ո՞վ չի՛ սիրիլ
Ո՞ւմ է հերոս ընտրել Աբովյանը։ Ինչո՞ւ է նրան ընտրել։ Իսկ դրանից առաջ ինչպիսի՞ն պիտի լիներ ստեղծագործության հերոսը։  
Ո՞րն է «Վերք Հայաստանի» վեպի թեման։ Ինչո՞ւ է ընտրել իրեն ժամանակակից թեմա։
Վերք Հայաստանի վեպը շատ հետաքրքիր էր և բովանդակալից:Իմ կարծիքով նա ընտրել է փոքր ինչ ժամանակակից թեմա որպեսզի լինի միգուցե ավելի հետաքրքիր երիտասարդների համար:Եվ որպես խորհուրդ կամ օրինակ:
Ընտրիր «Հառաջաբանից» մի հատված ևս (ոչ նախորդ օրվա հատվծը) և փոխադրիր այսօրվա հայերենի։







Հերակլես

Հերակլեսի բազմաթիվ լեգենդներից առավել հայտնի են 12 սխրանքները, որոնք նա գործել է միկենյան արքա Էվրիսթևսի մոտ ծառայելիս։Հերակլեսի պաշտամունքը մեծ ժողովրդականություն էր վայելում Հունաստանում, որտեղից հույն գաղութաբնակների միջոցով տարածում գտավ նաև Իտալիայում, որտեղ Հերակլեսին անվանում էին Հերկուլես։ Հյուսիսային կիսագնդի երկնքում կարելի է տեսնել Հերկուլես համաստեղությունը:Էվրիսթևսի առաջին հանձնարարության համաձայն պետք է սպաներ նեմեյան առյուծին, որը հանդիսանում էր Տիփոնի և Էքիդնայի զավակը։ Առյուծն ամայացնում էր իր ողջ շրջակայքը և ոչ ոք չէր հանդգնում այդ կողմերում լինել։ Հերակլեսը որոշեց գտնել առյուծի որջը և դարանակալել նրան։Առյուծին տեսնելուն պես Հերակլեսը երեք հատ նետ արձակեց առյուծի վրա, բայց առյուծի մաշկը պողպատի պես ամուր էր և նետերը հետ թռան։ Կատաղած առյուծը նկատեց Հերակլեսին և միանգամից հարձակվեց նրա վրա։ Հերակլեսը իր գուրզով ուժգին հարված հասցրեց առյուծին, իսկ հետո խեղդամահ արեց։






(Շաբաթվա առաջադրանքներ)

Լրացրու բաց թողած տառերը, որտեղ հարկավոր է։

և կամ եվ- արևակն, ոսկեվազ, գոտևորել, ագևազ,եղրևանի, սերկեվիլ, գինեվ-աճառ,հևք, կարևոր, հետևակ, ուղեվճար, հոգևոր, հոգևարք, ոսկևվորել, գերեվարել, սեթևեթել, հոգեվիճակ, արևմտաեվրոպական, արևառ, ոսկևարս, դափնեվարդ։

յ՝ որտեղ հարկավոր է (որտեղ ուրիշ տառ է հարկավոր, գրիր)- տույժ, հեռակարել, արքայորդի, ատամնաբույժ, հայելազարդ, Նաիրի, աղյուսակ, էական, կրիա, բամիա, ակացիա, Ամալյա, Վիկտորյա (ջրվեժ), թեյարան, գոյական։




(Շաբաթվա առաջադրանքներ)

Լրացրու բաց թողած տառը, որտեղ հարկավոր է.

է կամ ե՝ջրեջք, նախօրե, դողէրոցք, անեանալ, լուսնեջք, չէինք, վերելք, միջօրե-ական, երբևէ, անեական, վայրէջք, նախերգանք, չէիր

օ կամ ո՝  անօթևան, միօրինակ, օրեցօր, հանապազօրյա, ապօրինի, անոթ, տարօրինակ, հնոտի, արծաթազօծ, ականջող

ը՝  համընկնել, այլընտրանք, խոչընդոտ, դասընկեր, դյուրընթեռնելի,  լուսընկա, ակընկալել,  հյուրընկալ, մերթընդմերթ ։



Կետադրիր տրված տեքստը.

Մամիկոնյան նախարարը հապճեպ զննեց խոսողին, և նորից բոլորը լռեցին։ Հայրապետը մտահոգ շուրջն էր նայում և կարծես, զննում մերթ կրականոցը որի մեջ հանգչում էին փայտերը:Մերթ բազմաստեղնյան աշտանակը որի բոլորակ ափսեի մեջ, սևացել էր յուղի մեջ թաթախված պատրույգը։ Որմնախորշի գրադարակից նրան էին նայում, մատյանները փղոսկրյա կազմով ոսկեզօծ ու ակնազարդ։ Նայում էր հազարապետը աշխույժ եռանդի ու սուր մտքի, տեր այդ մարդը և սիրտը մղկտում էր։






Կոմիտաս

Կոմիտասի երգերը շատ լավ ստեղծագործություններ են ինձ համար:Ես շատ եմ սիրում Կոմիտասի երգերը:Օրինակ հաբրբան,սեյրան կուգաս և հոռոմ հոռոմ:Մենք դպրոցում երգում ենք կոմիտասի երգերը գրեթե ամեն օր:Հաբրբան երգը փոխանցում է ուրախ տրամադրություն:


Գրիգոր Նարեկացի

Հայ միջնադարյան հոգևորական,քրիստոնյա աստվածաբան,բանաստեղծ,երաժիշտ և փիլիսոփա:Գրիգոր նարեկացին համարվում է հայ գրականության վերածնության հիմնադիր,հայ վերածնության փիլիսոփայական մտքի գագաթը:Նարեկացուց պահպանվել են նաև շուրջ երկու տասնյակ տաղեր,որոնք իրենց բովանդակությամբ կապվում են գանձերի հետ,քանի որ նվիրված են եկեղեցական որոշ տողերի:




Զուգահեռ իրականություն

Մեր օրերում զուգահեռ իրականությունը շատ անհրաժեշտ է մարդկանց:Զուգահեռ իրականության մեջ մենք հանդիպում ենք մեզ շրջապատող իրադարձություններին:Մարդիկ բաժանվում են երկու խմբի առաջինը այն մարդիկ են ովքեր, ունեն դժվարություներ իսկ մյուս խումբը առանձ խնդիրների ապրող մարդիկ:Զուգահեռները լինում են տարբեր տեսակի:




Կյանքը անիվ է ու պտտվում է … — ստեղծագործական աշխատանք:

Կյանքը անիվ է ու պտտվում է։Կյանքը փոփոխական բան է և անիվը պտտվելու հետ նաև փոխվում է ժամանակը։Կյանքը կարելի է համարել մի մեծ անիվ որը ամենուրեք պտտվում է և զգալի հետքեր է թողում։Հետքերը միշտ հիշվում են։Ի շնորհիվ անիվի մեր կյանքը կարող է փոխվել։Անիվ որը մեկ մեկ կարիք ունի վերանորոգման։

Կոելիո (Մակտուբ)
 Մի քանի րոպե անց  սրահը քարացավ: Երբ նվագն ավարտվեց,  որոտընդոստ ծափահարություններ  հնչեցին:
Ես գտնում եմ, որ մարդկանց ծափերը տեղին էին,դաշնակահարի նվագելը դուր չեկավ մի աղջկա։Աղջիկը եկավ և ասաց որպեսզի նվագի ինքն իր համար։Դաշնակահարը սկսեց նվագել իր սիրած երգը։Դաշնակահարը աղջկա բողոքից հետո սկսեց իր մեջ ուժ գտնել և ավելի լավ նվագել։Լավ նվագելու պատասխանել էլ ծափերն էին։

Նա,  ով   թաքնվում է  դրա ետևում, որպեսզի իր խնդիրներից  խուսափի,  շատ հեռուն չի գնա:  
Ես համամիտ եմ այս մտքի հետ։Մարդը չպետք է վախենա իր խնդիրներից այլ հակառակը պետք է պատրաստ լինի ամեն մի խնդրի։

Մենք  պարզապես պետք է պատկերացնենք, որ ապրում ենք  փղոսկրե ապարանքում և երբեք լաց չլինենք:
Երբեք պետք չէ լաց լինել մեր խնդիրների համար։Պետք է այն պատվով հաղթահարել և չվախենալ։Եվ սխալ բան է տխուր տրամադրություն փոխանցել դիմացինին։

Դուք պիտի թույլ տաք  ուրիշներին՝ օգնելու ձեզ, որպեսզի ուժ ունենաք առաջ գնալու: 
Ես լիովին համաձայն եմ այս տեսակետի հետ։Պետք է թույլ տաս,որ դիմացինդ քեզ օգնի եթե իհարկե դիմացինը ցանկանում է։

Ի´մ սիրտ,  ես երբեք  չեմ քննադատի  և դատի քեզ։
Ինչ,որ տեղ մեզ օգնում է մեր երկրորդ ձայնը։Մեր սրտի մեջ ապրում է մի մարդ ով փորձում է օգնել մեզ։

Վերքերը բուժվում են.  դրանցից մնում են միայն սպիները, իսկ  դրանք  ոգեշնչող են:
Մարդու կյանքում լինում են ցավեր և տխուր ապրումներ։Իհարկե տխրությունը անցնում է բայց դրանցից մեզ մնում են միայն սպիները։

Աղոթելը  սովորությո´ւն դարձրեք:
Պետք է միշտ աղոթել և ունենալ հավատ։Աղոթքների շնորհիվ մեր հոգին մաքրվում է և մենք ավելի բարի ենք դարնում։

- Ի՜նչ ափսոս էր,- լսում է մարդը հրեշտակի ձայնը,- քեզ համար ունեցած անհանգստությունդ չարի վերածեց միակ լավ արարքը, որ երբևէ արել էիր։
Պետք է մեր կյանքում ունենանք լավ արարքներ։Պետք է միշտ օգնել այն մարդուն ով օգնության կարիք ունի։Մենք ուզում ենք հայտնվել դրախտում բայց թաղված ենք մեղքերի մեջ։Պետք է միշտ լինել հոգատար և օգնության ձեռք մեկնող։

Մարդկությունը հանուն ճշմարտության մի քանի սարսափելի ոճրագործություններ է իրագործել: 
Հանուն ճշմարտության պետք չէ դիմել վատ քայլերի և ոճրագործությունների։

Բայց քանի որ ես ետ չեմ նայում ու չեմ կարող տեսնել իմ սեփական մեղքերը, ապա ընդունակ եմ դատելու ուրիշներին:
Իմ կարծիքով եթե մարդը գիտակցում է իր արած մեղքերը և սխալները ապա նա կարող է դատել ուրիշներին։Ամեն բան պետք է փնտրես քո մեջ այնուհետև ուրիշի։

Այնպես որ, որորոշել էի չմուրալ. եթե Աստված կա, Նա ինձ նվեր կանի:
Աստված մուրացկանին նվեր արեց։Եվ մուրացկանը համոզվեց որ Աստված միշտ իր կողքին է։Եվ Աստված միշտ նայում է սրտին և հավատին։

Եվ նրանք այսուհետ սկսեցին օրենքի հանդեպ ունեցած վախից ուշադրություն դարձնել այն ամենին, ինչ ասում էր քաղաքապետը:

Քաղաքապետը ինչ,որ տեղ ճիշտ արեց։Քանի,որ մարդիկ օրենքի առաջ իրենց պարտավոր չէին զգում։Քաղաքապետի միջամտումից հետո նրանք սկսեցին օրենքով շարժվել։

Պաուլո Կոելիո

-Բոլոր ուսուցիչներն ասում են, որ հոգևոր գանձերը ձեռք են բերվում անհատական փնտրտուքի շնորհիվ: Այդ դեպքում ինչո˚ւ ենք մենք այստեղ հիմա միասին: 
Աշակերտը շատ խելացի հարց տվեց ուսուցչին։Այս նախադասության հետ ես համաձայն եմ։Աշակերտը զգում է,որ նա ճիշտ է այդ իսկ պատճառով իր հարցը շատ վստահ և տեղին ուղեց ուսուցչին։Սակայն ուսուցիչը պատասխանեց աշակերտին շատ դիպուկ։

Մի անգամ մարզիչը նկատեց նրա վախը և ստիպեց նրան առաջինը թռչել:
Մարզիչի այս արարքը ինձ համար գովելի էր։Մարզիչը արեց այնպես,որ աշակերտը իր վախը կորցնի։Վախը պետք է հաղթահարել և միայն վախի հետ մենամարտելով կարող ես նրան հաղթել։Իսկ այս դեպքում մարզիչը իր աշակերտին դուրս բերեց մենամարտի վախի հետ։

-Որովհետև նրանք տարբեր մարդիկ էին,- պատասխանեց Պայծառատեսը,- և ամեն մարդ հասնում է Աստծուն իր սեփական ճանապարհով, ոմանք` համոզվածությամբ, ոմանք`մերժմամբ, ոմանք էլ` երկմտանքով:
Այս մտքի հետ ես համաձայն եմ։Ամեն մարդ ինքը պետք է իր սեփական ճանապարհով հասնի Աստծուն։Որովհետև Աստված նայում է մարդու սրտին և հավատին։

Երբեք մի´ մոռացիր, որ դու ազատ ես, և քո զգացմունքները ցուցադրելը բոլորովին էլ ամոթ չէ: 
Ես համաձայն եմ այս մտքի հետ։Լացը զգացմունք է մարդու կյանքի մեջ։Լացը նաև կարող է լինել ուրախության լաց։Քո զգացմունքները ցուցադրելը ամոթ չէ։

Դուք կարծում եք, որ կա հատուկ ժամանակ` երջանկությունն արտահայտելու համա՞ր
Ես համաձայն եմ այս մտքի հետ։Կյանքում լինում են այնպիսի ապրումներ երբ գալիս է կարևորագույն պահը։Այս առակի մեջ այդ կարևորագույն պահերից մեկը հենց երջանկության բանալին բացելն էր։

Մենք պետք է լավագույնս օգտագործենք մեր ժամանակը:
Ես համաձայն եմ այս մտքի հետ։Մենք պետք է օգտագործենք մեր ժամանակը լավագույնս։Եվ պետք է զգանք ժամանակի արժեքը և քանի կա այն պետք է օգտագործենք։
Այնպես որ, ես որոշել եմ իմ հանդեպ շռայլ լինել:
Իմ կարծիքով ես համաձայն եմ առակի այս մտքի հետ։Առակի գլխավոր միտքն էր լինել շռայլ ինքդ քո հանդեպ։Եվ լինել միքիչ խնայող ժամանակի առումով։

Ես տեսնում եմ տղամարդկանց, ովքեր հավատով են լցված և կյանքի մի նոր էջ են բացում։
Պետք է ունենալ հավատ քանի,որ մեր հավատը մեզ փրկում է ամենտեղ։Պետք է հավատով լցվել կյանքի դեմ և ամեն ձախողումից հետո բացել մի նոր դուռ կամ մի նոր էջ։

Քո ճանապարհին համարձակ կանգնիր և մ´ի վախեցիր ուրիշների քննադատությունից:
Ես լիովին համամիտ եմ այս մտքի հետ։Պետք է քայլեր կատարել վստահ և չմտածել ուրիշների կարծիքի մասին,կամ վախենալ քննադատությունից։Միշտ պիտի մեկ քայլ առաջ գնաս և լինես վստահ քո ուժերին։

Ես պետք է մի բան անեի, որպեսզի օգնեի իմ ուսուցչին ու եղբայրներիս,- ասաց նա՝ բոլորին բաժանելով խնձորները:

Աշակերտի այս քայլը ինձ համար շատ խրախուսելի քայլ էր։Աշակերտը իր կարողության չափ փորձեց օգնել իր ընկերներին և իր ուսուցչին։Սակայն ուսուցիչը իմանալով,որ աշակերտը գողացել է այդ մի պարկ խնձորը ասաց որ հեռանա և այլևս չգա։Սակայն ինձ թվում է որ ավելի ճիշտ քայլի դիմեց ուսուցիչը։



Մայիսյան Հավաք

Ես շատ նախագծեր եմ արել Մայրենիից։Այդ նախագծերից ես հավանել եմ Նար-Դոսի <<Ես և նա>>, Ակսել Բակունց -<<Մթնաձոր>>, Մուշեղ Գալշոյանը և Ռեյ Բրեդբերի նախագծերը։ Սակայն կային նախագծեր, որոնք իմ դուրը չեկան։ Օրինակ` Զահրատը, Համաստեղ` ՙՙՆապաստակի մը օրագիրը>> և Մուրացան՝ <<Հասարակաց որդեգիրը>>։ Նաև ունեմ բազմաթիվ շարադրություններ։ 17 շարադրություն, որոնց միջից ամենաստացվածները և ինձ դուր եկածները հետևյալն են` Բան ունեմ ասելու, Կարոտի զգացում, Ես և բնությունը ներդաշնակ ենք,  Ես ապրում եմ, որովհետև ...։

Չիպոլինո (Թարգմանություն)

Ուր ենք մենք գնում-զարմացավ պարոնը, երբ հանկարծ տեսավ իր թոռանը։Նա նստած էր ջարդոտված կարմիր մեքենայի ղեկին,որը վերածվել էր տիեզերանավի։Այնուհետև նա ուշադիր նայեց մյուս երեխաներին։Նրանք հանգիստ և վստահ ղեկին էին և բոլորը սլանում էին իրենց ուղեծրով,կարծես արհեստական արբանյակներ։Իսկ այն մարդը որը պտտում էր կարուսելը,արդեն շատ հեռու էր։Ներքևում նորից լսվում էր հայտնի երգը որի ներքո պտտվում էր կարուսելը այստեղ,գուցե առանց կախարդանքի որոշեց ծեր պարոնը։Այս մարդը անհավատարիմ կախարդ է։Եվ միքիչ հետո նորից մտածեց։Եթե մենք ծածկենք երկրագունդը,քանի դեռ լսվում է այս երգը,գուցե նվաճենք Գագարինի ռեկորդը։Այդ ժամանակ երկնային քարավանը սլացավ խաղաղ օվկիանոսի վրայով,իր բոլոր կղզիների,իսկ հետո Ավստրալիայի վրայով ճոճվող կենգուրուների,հարավային բևեռի վրայով,որտեղ միլիոնավոր պինգվիներ կանգնած էին կռվարար գլուխները բարձր։Նրանց հաշվելու ժամանակ չկար,որովհետև նրանց տեղում արդեն հայտնվել էին ամերիկյան հնդիկները ազդանշան տալով ծխի հրդեհներին։Իսկ հետո Նյու-Յորքի երկնաքարերը և ևվս մի երկնաքար Չեզենատիկոյից։Երաժշտությունը դադարեց։Ծեր պարոնը զարմացած նայում էր շուրջը նա նորից նստեց կարուսել իր հարազատ քաղաքում Ադրիատիկ ծովի ափին։Մռայլ և նիհար մարդը դանդաղ և զգույշ,որ չլինի կտրուկ հարված,կանգնեցրեց կարուսելը։Ծեր պարոնը ճոճվելով դուրս եկավ հողի վրա։Ասացեք դիմեց նա մռայլ մարդուն։Բայց նա լսելու ժամանակ չուներ մյուս երեխաները արդեն նստել էին ձիերին,մեքենաներին և կարուսելը ուղեվորվեց նոր շուրջօրյա ճամփորդության։Ասացեք նորից շփոթված խոսեց ծեր պարոնը։Մռայլ մարդը անգամ չնայեց նրան։Նա պտտեց կարուսելը և ահա երեխաների դեմքը փայլեց,որոնք իրենց աչքերով փնտրում էին իրենց հայրիկներին և մայրիկներին որոնք կանգնած էին կարուսելի մոտ և հիացած ծիծաղում էին։Կախարդ է նա թե ոչ, այս կիսաաղքատ մարդը։Իսկ սա ծիծաղելի մեքենա է,որը պտտվում է այս ձայնաբնակի ձայնի տակ,կախարդական կարուսել։Լավ որոշեց ծեր պարոնը,ավելի լավ է ես ոչ մեկին չպատմեմ սրա մասին։Նորից կծիծաղեն ինձ վրա,ու կասեն միթե դուք չգիտեք որ ձեր տարիքում վտանգավոր է կարուսել նստել,քանի որ կարող է ձեր գլուխը պտտվել։

Չարենց (Տաղարան)

Տաղարան, Եղիշե Չարենցի բանաստեղծությունների ժողովածուներից։ Գրվել է 1920-21 թվականներին, նվիրված է Չարենցի կնոջը` Արփենիկին։
Տաղ, հնագույն բանաստեղծություն է։ Տաղ կոչվող բանաստեղծությունները նաև երգվել են. երգվել են եկեղեցական պատարագներից հետո և այդ պատճառով կոչվել են նաև երգեր։ Տաղերի հնագույն օրինակներից գրել է Գրիգոր Նարեկացին, դրանք նաև հայկական առաջին օրինակներն են։ Հայկական տաղերի օրինակներ են․ «Տաղ վարդավառին», «Տիրամայրն» և այլն, որոնց հեղինակն է Գրիգոր Նարեկացին։

Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝ 
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ...
Այստեղ Չարենցը ցույց է տալիս իր սերը սիրելի աղջկա նկատմամբ։Չարենցը չմտածելով իր մասին միայն մտածում է իր սիրելիյի մասին։

Աշխարհը մե բաղ է, գոզալ,— նստել ես դու բաղի մեջը,
Վարդ ես բացված՝ առավոտվա դրախտային շաղի մեջը,
Ժամ ես դարձել տեսքով քո սուրբ՝ Հ.ավլաբարի թաղի մեջը—
Սրտիս անուշ արտասուքին երկնային շա՛ղ պիտի ասե՛մ։
Չարենցը գովում է սիրած աղջկան։Վարդ ես բացված առավոտվա դրախտային շաղի մեջը։Այս տողում արդեն երեվում է գովերքի խոսքերը։

Երթամ — ուրիշ գոզալների գիրկը դնեմ գլուխս տաք՝ 
Քո էդ անուշ, ազիզ տեսքով հարբած ըլիմ մինչև էգուց։
Այս տողերը ես կմեկնաբանեմ քեֆչի Չարենցը։Չարենցը ուրախ է և իր ուրախությամբ կիսվում է ուրիշների հետ։

Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,
Հ.ազար աչք կթացվի աշխարհի մեջը,
Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը —
Էշխը կրակ կըլի՝ արին կմնա։
Այստեղ Չարենցը իր խոսքը նվիրում է մի աղջկա։Եվ ահա որտեղ էլ նմանեցնում է աղջկան գեղեցիկ վարդի։

Երբ էս հին աշխարհը մտա ես տաղով, սազով-քամանչով՛ 
Ի՞նչ պիտի անե աշխարհում էս անմիտ-անճարը, ասին։
Այստեղ Չարենցը հիասթափված է։Կարծես թե հոգնել է այս աշխարհից։


Աղայան Վերլուծություն

Իմ կարծիքով Աղայանի միտքը ուղված է ապագա սերնդին։Աղայանը խոսում էր դաստիրակության և բարոյական արժեքների մասին։Հաճախ բողոքում էր,և իր խոսքերով փորձում էր խորհուրդ տալ։Նա չէր ուզում,որ սերունդը զուրկ լինի դաստիրակությունից և բարոյական արժեքներից։

Կարդալ հատվածը, առանձնացնել դաստիարակության Աղայանի առաջարկած ուղղությունները. ի՞նչ կավելացնեիք կամ կպակասեցնեիք, ինչու՞:
Աղայանը իր բարի խորհուրդներով փորձում էր օգնել ապագա սերնդին,մանկավարժներին և դաստիարակներին։Ես համաձայն եմ Աղայանի հետ,և ավելացնելու կամ պակասեցնելու կարիք չկա։ 

Ռոդարի (Երիտասարդ Խեցգետինը)

1.դուրս բերել այն արտահայտությունը, որը համարում եք պատմության «մեխը»: Հիմնավորել ընտրությունը:    
Ուզում եմ սովորել քայլել առաջ, ինչպես գորտերը, ու թող պոչս կորցնեմ, եթե դա ինձ չհաջողվի:Ինձ համար սա պատմվածքի մեխն է քանի,որ խեցգետինը նպատակ ուներ իր առջև։Շատերին դեմ էր գնում հանուն իր առջև դրված գործի։
2.բնութագրիր ծեր խեցգետնին. ինչքանո՞վ է այն իրական
Խեցգետինը ինչ,որ տեղ իրական էր։Քանի,որ խեցգետինը գնում էր դժվար ճանապարհով և գնում էր շատերին դեմ։
3.վերջաբանը համոզե՞ց ձեզ. ինչու՞:
 Վերջաբանը ինձ չհամոզեց,որովհետև ես սպասում էի այլ վերջաբանի։Լավ կլիներ որ երիտասարդ խեցգետինը լսեր ծեր խեցգետնի խորհուրդը։



Բան ունեմ ասելու....

Ես շատ բան ունեմ ասելու:Իմ ասելիքները կապված են համ դրական համ բացասական երևույթների մասին:Վիլյամ Սարոյանի պիեսի մեջ մարդիկ ծաղրում էին կարիքավոր երեխաներին:Ես խորուրդ եմ տալիս չծաղրել ոչմեկի,միշտ օգնիր նրան ով ունի օգնության կարիք:Եթե դու ծաղրես կարիք ունեցողին,ապա ամբողջ կյանքդ կարող ես տառապել:Պետք է օգնել այն մարդկանց ովքեր արժանի են օգնության և ովքեր օգնության կարիք ունեն:


Կարոտի զգացում....

Կարոտի զգացումը մարդու մեջ ապրող զգացումներից մեկն է:Գրեթե բոլոր մարդիկ էլ ունեն կարոտի զգացում և կարոտում են ինչ-որ մեկին:Ես կարոտը նմանեցնում եմ անձրևի կամ քամու:Անձրև, քանի որ անձրևի ժամանակ դու կարող ես կարոտել ինչ-որ մեկին, անձրևը բնութագրում է թախիծ:Քամի, քանի որ քամին էլ նույնպես նման է անձրևի,այն բնութագրում է զայրույթ:


Թումանյան 

Ամեն երևույթ ունի իր արտաքին կերպարանքը— ձևը և ներքին իմաստը–հոգին։ Ապրողը, գեղեցիկը, կատարյալը դրանց ներդաշնակությունն է, բայց էդ ներդաշնակությունը, դժբախտաբար, շատ է դժար, և մարդիկ սովորաբար վազում են հեշտին․ իսկ հեշտը ձևն է։Թումանյանը խոսում էր գեղեցիկի մասին նրա համար կարևորը հոգին էր։Թումանյանի բանաձն էր նայել հոգուն այլ ոչ թե գեղեցիկին։Թումանյանը ինչ,որ բանից դժգոհում էր։Կարծես մարդկանց խորուրդ էր տալիս ուշադրություն դարձնել հոգուն և պահպանել ներդաշանակությունը։

Իմ գույները

Ես իմ կյանքը պատկերացնում եմ կանաչ,դեղին և կապույտ գույներով:Կանաչ քանի,որ շատեմ սիրում բնությունը:Դեղին որովհետև շատ եմ սիրում նաև աշունը:Կապույտ քանի,որ սիրում եմ գեղեցիկ երկինք:Աշխատում եմ չախտոտել մեր գեղեցիկ բնությունը:Աշունը իմ սիրած տարվա եղանակն է:


Ես և բնությունը ներդաշնակ ենք …

Ես բնության հետ ներդաշնակ եմ,որովհետև սիրում եմ ճամփորդել և սիրում եմ զբոսնել բնության գրկում։Բնությունը փորձում եմ չաղտոտել և պահպանել մաքրությունը։Ուրախ ժամանակ բնությունը միշտ լավն է լինում,իսկ երբ տխուր եմ ամպամած և անդուր է լինում։Ինձ համար հրաշալի է արևածագը,երբ լույսը բացվում է և երևում է նոր առթնացած բնության շունչը։Բնության շունչը առավոտյան զգալի է ամենուր։Բնությունը շատ գեղեցիկ է իր հիանալի տեսարաններով միայն մեզ մնում է պահպանել բնությունը և վայլել այն։


Ջուր (Շարադրություն)

Եթե ջուր լինեի կապրեի այնպես,որ օգնեմ բնությանը։Կան մարդիկ ովքեր կարևորում են բնությունը և սիրում են այն։Եթե ես ջուր լինեի կփորձեի օգնել բնությանը հնարավորի չափով։Ջուրը բնության մեջ կարևորագույն բաներից մեկն է։Ես կստեղծեի գեղեցիկ պատկեր և ջրով կմաքրեի բնության բոլոր աղբերը։Իմ հատկություններով ես կանեի այնպես,որ մարդիկ միշտ գոհ լինեին բնության ջրից և բնությունից։


Լուսաբաց

Իմ լուսաբացը ես պատկերացնում եմ այլ կերպ։Երբ երկինքը դառնում է ուրախ և երբ ծիածանը երևում է հեռվում։Ծիածանը արևի հետ ստեղծում է գեղեցիկ պատկեր։Այդ պատկերը շատ տեսանելի և շատ հիասքանչ պատկեր է։Այդ պատկերը նման է լուսաբացի։Լուսաբաց որին հարկավոր է ուրախ միտք,ուրախ գույներ և ծիածան։


1.Ծանոթացեք Ա.Խնկոյանի ստեղծագործություններին. ո՞ր ժանրում է մեծամասամբ ստեղծագործել, փորձեք նշել դրանց առանձնահատկությունները, համեմատել այլ հայ գրողների նմանատիպ ստեղծագործությունների հետ

Խնկոյանը ավելի շատ ստեղծագործում էր երգիծական ժանրում։Ես Խնկոյանին համեմատում եմ Աղայանի հետ։Աթաբեկ Խնկոյանի ստեղծագործությունները զվարճալի,հումորային և հանելուկներով լի էին։Իսկ Աղայանի ստեղծագործությունները ավելի հասկանալի և մատչելի էին։

2.Ընտրեք այս գրքից հինգ ստեղծագործություն, առանձնացրեք դրանք՝ թողարկելով ձեր բլոգներում, կցեք դրանց ձեր վերլուծական աշխատանքները:

Գայլն ու մկնիկը-Երկու թշնամիներ ովքեր միշտ վիճում էին։Եվ գայլը և մուկը պայքարում են իրենց շահի համար։
Քամին ու Մժեղը-Քամին խանգարեց գյուղացուն,տալով վնասներ։Գյուղացին զբաղված իր գործով ու հանկարծ սկսեց ուժեղ քամին։Հնձած խոտը զուր կորչեց։
Գյուղացին Ու Աստված-Գյուղացին բողոքում էր անարդար կյանքից։Ասում էր որ աշխարհում շատ են ագահ մարդիկ։Եվ կարծես շփվում էր Աստծո հետ պատմելով իր կյանքի մասին։
Ես-Խեցգետինը գերի էր ընկել ագռավի ձեռքը։Սակայն ամենկերպ փորձում էր ազատվել։Երբ խեցգետինը նրան հարց տվեց նա պատասխանեց։Պատասխանելու պահին խեցգետինը փախավ։
Հպարտ Աքլորը-Աքլորը փորձելով աքլորանալ ցանկանում էր ինքնահաստատվել։
Դիջիտեքի մասին

Ես մասնակցել եմ դիջիթեքին, սակայն այդքան էլ գոհ չեմ այս տարվա դիջիթեքից։Անցյալ տարվա դիջիթեքի համեմատ անվանակարգերը նվազել են, և փոքր-ինչ բարդացել է մեր գործը։Բայց գրեթե բոլոր անվանակարգերը ինձ դուր եկան։Օրինակ՝ դիջիթեքը ընտանիքում,դիջիթեքը՝ լրացուցիչ կրթության գործիք։Նաև դուր է եկել մեդիակրթության նոր գործիքի միջոցի յուրացում-կիրառում անվանակարգը։Գրեթե բոլորը ինձ դուր եկան, բայց ես ընտրեցի <<Մեդիակրթության նոր գործիքի կիրառումը>>։ կպատրաստեմ տեսանյութ, որտեղ ես և ընկերներս  խոսում ենք այդ նոր գործիքի մասին։


Ամանորն առիթ է ինչի՞ համար

Ամանորը առիթ է դիմավորել նոր տարին ուրախ ու զվարթ:Մոռանալ հին տարվա մասին և սպասել գալիք ամանորի:Իմ կարծիքով ամանորի մեջ հենց դրանք են առիթի քաղցրությունը տալիս անակնկալները և հաջողությունը:Ամանորը մի գեղեցիկ և հետաքրքիր առիթ է ինձ համար:Ես շատ եմ սիրում ամանորը և Սուրբ Ծնունդը:



Ամանորյա իրական նվեր — ստեղծագործական աշխատանք

Իմ կարծիքով ամանորին անպայման չէ գնել թանկարժեք նվեր:Ես նյութապաշտ չեմ և ինձ համար նշանակություն չունի նվերի արժեքը:Դու կարող ես գնել մի նվեր և մատուցել սիրով:Կան մարդիկ ովքեր նվիրում են թանկարժեք նվերներ բայց կեղծավոր են:Այդ ամենինչը գալիս է հոգուց, օրինակ դու կարող ես գնել մի նվեր և մատուցել հոգով ու մեծ սիրով:



Ինչու՞ է հերոսը Ժամանակը մեծատառով նշում:
Իմ կարծիքով հերոսի համար ժամանակը թանկ բան է:Հերոսը ժամանակը խնայում է և հարգում է ժամանակը:Երևի այդ իսկ պատճառով էլ հերոսը ժամանակը գրել է մեծատառով:Ժամանակը նման է քամու արագ սահում գնում է:


Ապագա.....

Իմ կարծիքով դու չես կարող գուշակել քո ապագան բայց կյանքում ամեն բան,կարող է պատահել:Իմ տեսանկյունից դու կարող ես լավատես լինել,բայց պետք չէ գուշակել ապագան:Մի զարմացիր այսինքն կյանքում կարող են լինել տարբեր փորձություներ դու չպետք է զարմանաս դու պետք է,այդ փորձությունը կատարես:



Այս ամառը ինձ համար անցավ շատ հետաքրքիր:Ինձ հյուր էին եկել իմ եղբայրը ու քույրը որոնք ապրում են Գերմանիայում:Մենք ամեն օր միմյանց հետ էինք:Ես և իմ եղբայրը խաղում էինք դրսում,և ֆիլմեր դիտում:Մենք հաճախակի զբոսնում էինք քաղաքում,և մեր օրը լավ էր անցնում:Նաև մասնակցել եմ ձմերուկի փառատոնի:Իմ եղբայրը և քույրը եկել էին երեք շաբատով:Հաճախակի ֆիլմեր եմ դիտել և այդ ֆիլմերից ինչ որ չափով դասեր եմ քաղել:Երևի թե բոլորն էլ կճանաչեն կարգին Հայկոյին ես մի անգամ երբ օդանավակայանում,ճանապարհում էի իմ եղբորը Գերմանիա, պատահաբար նկատեցի կարգին Հայկոյին և որոշեցի լուսանկարվել նրա հետ:Այս ամառ նաև ես շատ հաճախ զբաղվում էի սպորտով,հաճախում մարզասրահ:Այդպիսով այս ամառը շատ անմոռանալի ու հետաքրքիր էր ինձ համար:




Իմ կարծիքով կան մարդիկ,ովքեր ձգտում են միշտ լինել վերևում:Կան մարդիկ որոնք անգամ չեն էլ մտածում վերևում լինելու մասին,այսինքն ես կարծում եմ,որ մարդկանց կեսը մտածում են իրենց ապագայի մասին, իսկ մյուս կեսը անգամ չեն էլ մտածում:Կան նաև այնպիսի մարդիկ,ովքեր իրենց այսպես ասած թանկ են գնահատում,այսինքն փորձում են ամենտեղ վեհ լինել և ձգտում են ուրիշից լավը լինել:Օրինակ`ես չեմ կարող ինձ թանկ գնահատել,քանի որ մենք`մարդիկ, բոլորս էլ նույնն ենք:Բայց կան այնպիսի մարդիկ,ովքեր էժան են գնահատում մարդկանց և թանկ գնահատում իրենց:Դա ես սխալ եմ համարում ամեն մարդ իր թերությունն ունի, սակայն պետք չէ մարդուն էժան գնահատել:Իմ կարծիքով մարդիկ պետք է ունենան հարգանք միմյանց նկատմամբ:


Հեզություն....

Իմ կարծիքով հեզությունը ոչ թե մարդկային կորուստ է այլ ինչ,որ առավելություն մարդու կյանքում:Ես կարծում եմ որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ և չպետք է հակաճառել քեզնից մեծին:Եթե անգամ դու ճիշտ ես երբեք չպետք է հակաճառես քեզնից մեծին:




Ստեղծագործական աշխատանք — Ես ապրում եմ, որովհետև …

Ես ապրում եմ,որովհետև Աստված ինձ կյանք է պարգևել:Կյանքը լի է փորձություններով,այդ փորձությունները պետք է հաղթահարել:Ես դեռ չեմ հանդիպել փորձությունների,բայց լավ գիտեմ որ եթե Աստված փորձությունն է քեզ տվել,ապա Աստված գիտի,որ կարող ես անպայման հաղթահարել:Իմ կյանքում կան ինձ համար շատ թանկ մարդիք,ովքեր իմ կյանքը հետաքրքիր են դարձնում:Ես չեմ ուզում կորցնել այդ թանկ մարդկանց:Նաև ապրում եմ,որովհետև իմ կյանքում դեռ շատ բան ունեմ անելու,ես ունեմ նպատակ սպորտի ասպարեզում և ուզում եմ հասնել իմ նպատակին:



Նապաստակը վախկոտ կենդանի է:Մարդը նույնպես կարող է լինել վախկոտ:Իմ կարծիքով ամեն մարդու մեջ կա ինչ,որ չափով վախ:Օրինակ հենց ես կարող եմ իմ մեջ ունենալ վախ,սակայն ամենկերպ կփորձեմ այդ վախը հաղթահարել:




Հետազոտական աշխատանք
Ծառի պաշտամունքը հին աշխարհում

Տոնը հայտնի է նաև Ծառզարդար, Ծառկոտրունք անուններով: Սա շարժական տոն է և նշվում է Զատիկից մեկ շաբաթ առաջ: Համաձայն քրիստոնեական եկեղեցու` տոնը խորհրդանշում է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ: Երբ Հիսուսն ավանակի վրա նստած մտնում է Երուսաղեմ, համաձայն Աստվածաշնչի, դիմավորողները նրա առջև փռում են իրենց զգեստներն ու ձիթենու, արմավենու ճյուղեր:Իրականում այս տոնը նույնպես նախաքրիստոնեական արմատներ ունի և նվիրված է եղել գարնան զարթոնքին, հարություն առնող բնությանը: Բնության և գարնան պաշտամունքը հայոց հին դիցարանում կապված էր Արա Գեղեցիկի պաշտամունքի հետ:




Արտադրությունը
Մխիթարյան լիկյոռը յուրահատուկ ըմպելիք է,որը պատրաստվել է Մխիթարյան քահանաների հին բաղադրատոմսով:Բաղադրատոմսը կազմված է եղել էկզոտիկ մրգերի 42տեսակ խոտաբույսերի արմատներից և տարբեր տեսակի համեմունքներից:Այսպիսով պատրաստվում է բնական մի ըմպելիք,որը չի պարունակում իր մեջ ոչ մի սինթետիկ և քիմիական բաղաադրամիջոց:
1680թվականին լիկյոռը ստացել է հատուկ մրցանակ իր համային և որակական հատկանիշների համար:Մխիթարյան լիկյոռը դասվում է բարձրորակ խմիչքների դասին:1889թվականից ի վեր Մխիթարյան լիկյոռը ստացել է 30-ից ավելի մրցանակ և մեդալ տարբեր շուկաներում:Այդ խմիչքը կարելի է գտնել լավագույն հյուրանոցներում,ռեստորաններում և սրճարաններում:Մխիթարյան լիկյոռները արտադրվել են 1701-1715թթ Հունաստանի Մոդոն քաղաքում:
1715-1773թթ Վենեցիայում:
1773-1810թթ արտադրվել են Տրիեստե քաղաքում:
1811թվականից այդ լիկյոռը հայտնվեց նաև Վիեննայում:
1889թվականից այն մատչելի դարձավ շատերի համար,որպես բարձրորակ ըմպելիք:  


1 комментарий: